ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Չավուշօղլու. ԱՄՆ պատժամիջոցները կոպիտ քաղաքական սխալ են

Չավուշօղլու. ԱՄՆ պատժամիջոցները կոպիտ քաղաքական սխալ են
17.12.2020 | 22:02

Ռուսական С-400 հրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները սխալ են թե քաղաքական, թե իրավական տեսանկյունից՝ թուրքական «24-րդ ալիք» հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, որ ամերիկացիներն Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար շրջանցել են անգամ իրավաբանության հիմնարար սկզբունքներից մեկը, որի համաձայն, օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող։

«Այն պահին, երբ Թուրքիան պայմանագիր էր կնքում С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին, այն օրենքը, որի հիման վրա ԱՄՆ-ը մեր դեմ պատժամիջոցներ է կիրառում, դեռ ընդունված չէր»՝ ասել է Չավուշօղլուն: «Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը միակողմանի քայլ էր, որով թիրախավորվել են մեր երկրի ինքնիշխան իրավունքները», - հարցազրույցում շեշտել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդելու երկրի ռազմարդյունաբերական համակարգի հետագա զարգացման վրա։

«Մենք շարունակելու ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր ռազմարդյունաբերական համալիրն ավելի անկախ դառնա», - ասել է ԱԳ նախարարը։
ԱՄՆ պատժամիջոցների գլխավոր թիրախ դարձած Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ևս վստահ է՝ պատժամիջոցները էական ազդեցություն չեն ունենա երկրի ուժային կառույցների վրա։ Անկարայում՝ Anadolu գործակալության խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ազգային պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը և անվտանգության կառույցներն ամերիկյան պատժամիջոցներից չեն տուժի, քանի որ թիրախում Պաշտպանական արդյունաբերության վարչությունն է և դրա չորս աշխատակիցները։ Այս պատժամիջոցները չեն ազդի նաև Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների աշխատանքի վրա։ Որևէ ազդեցություն չի լինի նաև այն պայմանագրերի կատարման վրա, որոնք մենք ավելի վաղ էինք ստորագրել»։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ